Հայաստանի վարչապետը նշեց հայրենադարձության առաջնահերթությունները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
12.04.2019,
15:24
Հայերի հայրենադարձության հարցը շարունակում է մնալ Հայաստանի կառավարության օրակարգի կարևորագույն հարցերից մեկը:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայերի հայրենադարձության հարցը շարունակում է մնալ Հայաստանի կառավարության օրակարգի կարևորագույն հարցերից մեկը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ստրասբուրգի հայկական համայնքի հետ հանդիպման ընթացքում։

«Եղել են և այժմ էլ բազմաթիվ գաղափարներ կան այս հարցով։ Օրինակ, հաճախ հարց է հնչում` ի՞նչ ներուժ ունի երկիրը հայրենադարձների ընդունելու համար։ Առաջարկվում է տրամադրել արտոնյալ վարկեր, կան տարբեր հնարավորություններ։ Սակայն նման մոտեցումը կարող է արդարացված դժգոհություն առաջացնել նրանց մոտ, ովքեր երբեք չեն հեռացել իրենց հայրենիքից։ Այդ առումով մենք փորձում ենք հավասար պայմաններ ապահովել բոլորի համար»,– ասաց նա։

Նրա խոսքով, կառավարությունը պարտավորվում է երկիրը գրավիչ դարձնել ինչպես հայրենադարձների, այնպես էլ տեղի բնակիչների համար տնտեսական գործունեության հասանելիության, հավասար իրավունքների և օրենքի գերակայության ապահովան միջոցով։

Այնուամենայնիվ Փաշինյանը չբացառեց հայրենադարձ հայերին Հայաստանում հիփոթեքով ավելի հարմար պայմաններով բնակարանի ձեռքբերման նախագծի իրագործումը։
«Կենտրոնական բանկը և կառավարությունն այսօր աշխատում են այդ նախագծի իրականացման հնարավորության շուրջ»,– ավելացրեց նա։
Նիկոլ Փաշինյանն Ստրասբուրգում է աշխատանքային այցով, որի շրջանակում նախօրեին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի բացմանը, պատասխանել է խորհրդարանականների հարցերին և մասնակցել «Հայաստանի թավշյա հեղափոխություն» ֆոտոցուցահանդեսին Եվրոպայի Պալատում։ -0-