Հայաստանի ջրային տնտեսության կոմիտեի ղեկավարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
06.02.2019,
19:50
Համապատասխան հրամանագիրը չորեքշաբթի ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ջրային տնտեսության կոմիտեի ղեկավար Ինեսսա Գաբայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը չորեքշաբթի ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայկական ԶԼՄ–ները հայտնում են, որ Գաբայանն իրեն և իր բոլոր աշխատողներին ամսական աշխատավարձի 150 տոկոսի չափով պարգևավճարներ է դուրս գրել։
Գաբայանն այս պաշտոնում էր նշանակվել 2018 թվականի հուլիսի 10–ին։ Ավելի վաղ նա աշխատել է փոքր ՀԷԿ–երի նախագծերի վրա և զբաղեցրել «Հիդրոէներգետիկա» ԲԲԸ տնօրենի պաշտոնը։ -0-
Загружается новость ... "Лево"