Հայաստանի գյուղական դպրոցները կվերածվեն գիտամշակութային կենտրոնների

06.03.2019, 19:36
Մշակվել են մի քանի մոդելներ:
Հայաստանի գյուղական դպրոցները կվերածվեն գիտամշակութային կենտրոնների
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի գյուղական դպրոցները կվերածվեն գիտամշակութային կենտրոնների, ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը չորեքշաբթի ԱԺ–ի հարցուպատասխանի ժամանակ։

«Մշակվել են մի քանի մոդելներ, որոնցից մեկը ենթադրում է գյուղերի դպրոցները գիտամշակութային կենտրոնների վերածելը, որտեղ մեկ կտուրի տակ կտեղակայվեն նաև նախակրթարաններ և մանկապարտեզներ։ Մշակվել են նաև համայնքների մոդելներ, որպեսզի առկա ֆինանսավորմամբ իրագործվեն դրանք»,– ասաց նա։

Բացի այդ, նրա խոսքով, այն բոլոր համայնքներում, որտեղ իրականացվում է դպրոցների նորոգում, կարվի այնպես, որ շենքը ներառի իր մեջ դպրոց, մանկապարտեզ և մշակութային կենտրոն, որը կրթական ծառայություններ կմատուցի նաև մեծահասակներին։

Հարությունյանը նշեց, որ դրա շնորհիվ կբարձրանա ուսուցիչների աշխատավարձ։ -0-