437.67
4.35
404.35
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ֆոնդային բորսան և կենտրոնական դեպոզիտարիան ստացել են ISO հավաստագրեր

10:42
02 Օգոստոսի 2019
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆոնդային բորսան ու Կենտրոնական դեպոզիտարիան հաջողությամբ անցել են ISO հավաստագրման գործընթացը` ստանալով ISO 9001:2015 և ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստագրեր։ Այս մասին հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։

Սա նշանակում է, որ երկու ընկերությունները լուծումներ ու ծառայություններ մատուցելիս կիրառում են որակի ու տեղեկատվության անվտանգության կառավարման արդյունավետ և ապահով մեխանիզմներ։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Ներդրողներին ու ֆինանսական շուկային տրամադրվող ծառայություններն ու լուծումները մշակված են` հաշվի առնելով հենց բորսայի ու դեպոզիտարիայի գործընկերների ու հաճախորդների պահանջները։

«Ամեն օր անմիջապես աշխատում ենք տարատեսակ կազմակերպությունների ու անհատների հետ՝ նրանց տրամադրելով ֆինանսական ծառայություններ և մշակելով ու պահպանելով տվյալների հսկայական ծավալներ։ Հետևաբար մշտապես կարևորել ենք տեղեկատվության անվտանգության ապահովումը և ռիսկերի կառավարումը։ Այս հիմնադրույթների ընդունումը վերահաստատում է մեր խոստումը ներկա ու ապագա գործընկերներին առ այն, որ մենք շարունակելու ենք առաջնահերթ համարել մատուցվող ծառայությունների որակը, տեղեկատվական անվտանգությունն ու հաճախորդների սպասարկումը», - ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

ISO 9001:2015 որակի կառավարման միջազգային ստանդարտին և ISO/IEC 27001:2013 տեղեկատվության ապահովման միջազգային ստանդարտին համապատասխանությունը վկայում են այն մասին, որ AMX Ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ապահովում են արդյունավետ կառավարում, որակի և տեղեկատվության անվտանգության պահպանում գործընկերների հետ հարաբերություններում և ծառայություններ տրամադրելիս։ Իսկ ծառայությունների ցանկը մեծ է՝ ցուցակում, ֆինանսական գործիքների առևտուր, վերջնահաշվարկ, ակտիվների պահառություն, ռեեստրի վարում, կուտակային կենսաթոշակային համակարգի ադմինիստրավորում և այլն։

Հայկ Եգանյանի համոզմամբ՝ «Մեր գործընկերները պետք է վստահ լինեն, որ մենք շարունակաբար կբարելավենք մեր գործելակերպն ու կատարողականը՝ հիմնվելով հենց իրենց առաջարկների ու արձագանքների վրա՝ ապահովելով իրենց տվյալների անվտանգությունը»։
Մոտ մեկ տարի տևած հավաստագրման գործընթացին մասնակցել են ու իրենց ներդրումն են ունեցել բորսայի ու դեպոզիտարիայի բոլոր աշխատակիցները։

«Մեր ամբողջ թիմը վաղուց որդեգրել է ISO միջազգային ստանդարտներին համապաստախան աշխատաելաոճ և մնում է հավատարիմ այդ աշխատելաոճին ու մեր սկզբունքներին։ Հետագա ստուգումները կօգնեն մեզ միշտ մնալ ճիշտ ուղու վրա՝ հավաստիանալով, որ որակի կառավարման և տեղեկատվության անվտանգության մեխանիզմներն օգտագործվում են արդյունավետ։ Անկախ մատուցվող ծառայության բնույթից՝ լինի ռեեստրի վարում, ակտիվների պահառություն, գործարքների վերջնահաշվարկ, թե որևէ կորպորատիվ գործառնություն՝ մենք կապահովենք որակ և անվտանգություն»,- նշեց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը։

Հայկական NASDAQ OMX Armenia բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան 2018 թ.-ի հուլիսին Հայաստանի և տարածաշրջանի կապիտալի շուկայում բիզնեսի հնարավորությունների ավելի արդյունավետ օգտագործման համար ներկայացրել է 2018-2020 թթ. զարգացման ռազմավարությունը, որը ներառում է աշխատանքների ծրագիրը և կառավարման նոր համակարգը:

Հիմնադրվել է 1997թ.-ին որպես «Արժեթղթերի շուկայի մասնակիցների միություն»: 2000թ.-ի նոյեմբերին որոշում է ընդունվել միությունը վերանվանել «Հայաստանի ֆոնդային բորսա» (ՀՖԲ / ԱՐՄԵՔՍ), իսկ 2001թ.-ից ՀՖԲ-ն գործել էր որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերի 9-ին ՀՖԲ վերակազմավորվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն, և արդեն իսկ 2008 թ. հունվարի 7-ին շվեդական բորսայական օպերատոր OMX AB-ին դարձել է Հայաստանի Ֆոնդային Բորսայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի 100%-ոց բաժնետեր: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով