Հայաստանի բնակիչները Կարմիր գրքում գրանցված գառնանգղի ճուտ են գտել (ՎԻԴԵՈ)

02.07.2019, 13:12
Ճուտիկն Արագած լեռան վրա անօգնական վիճակում էր։
Հայաստանի բնակիչները Կարմիր գրքում գրանցված գառնանգղի ճուտ են գտել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Արագածի ստորոտին գտնվող Բյուրական գյուղի բնակիչները գտել են Կարմիր գրքում գրանցված գառնանգղի ճուտ, հայտնեց «Էկո մեդիացանց» էկոլոգիական կազմակերպության ներկայացուցիչը։

Ճուտիկն Արագած լեռան վրա անօգնական վիճակում էր։ Գյուղի բնակիչները նրան հեշտությամբ բռնել են, բերել գյուղ, կարծելով, որ նա վնասվածքներ է ստացել։ Երկու շաբաթվա ընթացքում նրան կերակրել են, խնամել և հայտնել տարբեր կառույցներին, այդ թվում` Խոսրովի արգելոց և Բնապահպանության տեսչություն, որ թռչնին ընդունեն և համապատասխան պայմաններ ստեղծեն։


Արագածոտնի բնապահպանության տեսչության ներկայացուցիչները նշել են, որ ճուտը բավականին խոշոր է։ Զննումից հետո նա տեղափոխվել է փրկարար կենտրոն, որտեղ կարանտին և վերականգնում կանցնի և ազատ կարձակվի։

Գառնանգղ (լատ. Gypaetus barbatus) – ճուռակների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։ Տարածված է Հարավային Եվրոպայում, Արևելյան և Հարավային Աֆրիայում, Առաջավոր և Կենտրոնական Ասիայում։ Ռուսաստանում հանդիպում է Կովկասում և հազվադեպ` Ալթայի երկրամասում։

Մասնագետների հաշվարկով, Հայաստանում ապրում է մոտ 11-12 զույգ։ -0-