437.67
4.35
404.35
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի բանտերի «զոն նայողների» բոլոր արտոնությունները վերացվել են. Զեյնալյան

21:38
25 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում նախորդ իշխանությունների օրոք գոյություն ունեցող բոլոր «զոն նայողների» արտոնություններն ամբողջովին վերացվել են, հինգշաբթի ճեպազրույցում ասաց Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Ապրիլի 18–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց ՔԿՀ–ներում արտոնյալ անձանց առկայության և ազատազրկման վայրերի գերբեռնվածության հարցը։ Նա զարմացավ, որ «ՔԿՀ–ներում կան կալանավորներ, որոնց ծանրոցները չեն ստուգվում», իսկ այդ հաստատության պետն այդ դեպքում շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը։


«Բոլոր բանտախցերը մանրամասն ստուգվում են, և ՔԿՀ–ներում այլևս արտոնյալ կալանավորներ չկան։ Այդ արտոնությունների դարաշրջանն ավարտվել է մեր` իշխանության գալուն զուգընթաց»,– լրագրողներին ասաց Զեյնալյանը։

Նախարարի խոսքով, ՔԿՀ–ներում ամբողջովին արգելվել են ցանկացած մոլախաղեր գումարով, սակայն պարտքերի դիմաց խաղերի ամբողջական վերահսկողություն հնարավորություն չկա։
«Ես բազմիցս ասել եմ, որ խցերում թույալտրվում է խաղալ օրինական, չարգելված խաղեր, օրինակ, շաշկի, շախմատ։ Չեմ բացառում, որ կալանավորները կարող են այդ խաղերը պարտքերի համար էլ խաղալ։ Այդ երևույթը վերացնելու համար մեզ պետք է ազատվել «օբշչակ» հասկացությունից և խուսափել դրսից որևէ ազդեցությունից»,– ասաց նա։

Զեյնալյանը նշեց, որ ցավոտ թեմա է շարունակում մնալ անօրինական առարկաների և հեխառոսների անցկացումը։ Նրա խոսքով, արգելված առարկաները ՔԿՀ–ներում են հայտնվում հիմնականում ստուգող հնացած տեխնիկայի պատճառով։

«Այո, գտնում ենք արգելված առարկաներ, այդ թվում` հեռախոսներ, փորձում ենք բացառել դրանք անցկացնելու հնարավորությունը։ Սակայն դա կատարվում է, այդ թվում այն պատճառով, որ ՔԿՀ–ում ստուգման տեխնիկան հնացել է կամ չի աշխատում, իսկ աշխատողների ցածր աշխատավարձերն ինքնին կոռուպցիոն ռիսկ են պարունակում։ Մեր կարծիքով, միակ տարբերակը «խլացուցիչներ» տեղադրելն է»,– ասաց նա։

Նախարարը նշեց, որ օրենքը կալանավորներին չի արգելում միմյանց ինչ–որ բան փոխանցել, ընդգծելով, որ արգելքը տարածվում է միայն հիմնարկների աշխատակիցների մասնակցությամբ առարկաների փոխանցման վրա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով