415.24
4.83
386.52
+20
Եղանակը Երևանում
Հայ

«Հայաստան–Սփյուռք» վեցերորդ համաժողովին մասնակցում է ավելի քան 1800 մասնակից 71 երկրից

10:46
18 Սեպտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովն է մեկնարկել երկուշաբթի Երևանում։

«Ողջունում եմ ձեզ հայրենիքում։ Այսօր մենք ամփոփում ենք «Հայաստան–Սփյուռք» հինգերորդ համաժողովի արդյունքները, որից անցել է երեք տարի, և մշակում ենք հետագա գործողությունների ծրագիրը», – ողջույնի խոսքում ասաց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նրա խոսքով, համաժողովի արդյունքներով, Սփյուռքի նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է մշակել։ Աշխատանքներն ուղղված են Հայրենիքի հետ սփյուռքի կապերի ամրապնդմանը։

«Համաժողովը 71 երկրի հայազգի ավելի քան 1800 մասնակից է հավաքել իր հարկի տակ։ Ուրախալի է, որ նրանցից 35 տոկոսը կանայք են, ավելի քան 25 տոկոսը` երիտասարդներ։ Համաժողովին մասնակցում է ավելի քան 90 խմբագիր և լրագրող։ Մեծ պատվիրակություններ են ժամանել Ռուսաստանից, ԱՄՆ–ից, Արգենտինայից, Կանադայից, Լիբանանից, Իրանից, Սիրիայից, Թուրքիայից, Արցախից»,– ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ համաժողովին մասնակցում են պատգամավորներ, նախարարներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ տարբեր երկրներից։ Առաջին անգամ համաժողովին մասնակցում են Մալայզիայի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Սուդանի ներկայացուցիչներ։ Ավելի քան 250 լրագրող է հավատարմագրվել` համաժողովի աշխատանքը լուսաբանելու համար։

«Օրակարգը շատ հագեցած է, ընդգրկում է Հայրենիքի անվտանգության և պաշտպանության, արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման հարցեր։ Համաժողովը հայտարարում եմ բացված»,– ասաց Հակոբյանը։

Համաժողովը, որը կտևի մինչև սեպտեմբերի 20–ը, նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակմանը և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակին, ինչպես նաև «Էրեբունի–Երևան 2800» տոնին։

Համաժողովին մասնակցում են Հայաստանի և Արցախի գերատեսչությունների ղեկավարներ, փորձագետներ, ինչպես նաև Սփյուռքի ականավոր գործիչներ, այդ թվում` Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը։ Զեկույցներով ելույթ կունենան Բելգիայի, ԱՄՆ–ի, Ռուսաստանի, Արգենտինայի, Լիբանանի, Պորտուգալիայի, Կանադայի, Իրանի, Ռումինիայի, ԱՄԷ–ի և Սիրիայի սփյուռքահայ կառույցների ներկայացուցիչներ։

Բացման արարողությանը ելույթ ունեցան Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, այս պահին ելույթ է ունենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Օրակարգում են նաև Արցախի նախագահի, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի ելույթները։

Առաջին անգամ համաժողովի աշխատանքում առանձնացվել են չորս գլխավոր ուղղություններ` «Հայաստանի զարգացման հիմնական խնդիրները», «Հայաստանի պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում», «Արտաքին քաղաքականության օրակարգը» և «Հայապահպանության հիմնական խնդիրները»։ Այս ուղղություններով աշխատանքը կազմակերպելու համար ընտրվել են պատասխանատու գերատեսչություններ` պաշտպանության, արտաքին գործերի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, ինչպես նաև սփյուռքի նախարարությունները։

Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում իրենց նվաճումները կներկայացնեն կրթական հաստատություններ, գինու, կոնյակի և տեքստիլի արտադրողները։ Իր տնտեսական և մշակութային նվաճումները կներկայացնի նաև Արցախը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ