Հայ պատգամավորներն արտահերթ կարգով կքննարկեն կառուցվածքային բարեփոխումները և Հարկային օրենսգիրքը
22.09.2016,
16:07
ՀՀ խորհրդարանն արտահերթ նիստում կքննարկի կառավարությունում կառուցվածքային փոփոխությունները և Հարկային օրենսգիրքը:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանն արտահերթ նիստում կքննարկի կառավարությունում կառուցվածքային փոփոխությունները և Հարկային օրենսգիրքը, հինգշաբթի կառավարության նիստում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Կառավարության որոշմամբ, մի շարք նախարարություններ և գերատեսչություններ կենթարկվեն լուրջ կառուցվածքային փոփոխությունների։ Մասնավորապես, չորս նախարարություններ կանվանափոխվեն։ Էկոնոմիկայի նախարարությունը կանվանափոխվի ՀՀ ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարությունը` Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, իսկ Քաղաքաշինության նախարարությունը կդառնա կոմիտե։ Կառավարոթյան կառուցվածքում նախատեսվում են նաև մի շարք այլ կառուցվածքային փոփոխություններ։
Հարությունյանի խոսքով, արտահերթ նիստն առաջարկվում է անցկացնել սեպտեմբերի 26-ին:
«Հիմնական հարցերի շարքում, որոնք Ազգային ժողովը կքննարկի արտահերթ նիստում, կլինի այսօր կառավարության կողմից ընդունված կառուցվածքային փոփոխությոըւնների ներդրումը, ինչը թույլ կտա մեզ հետագայում նոր նախարարներ նշանակել», - ասաց Հարությունյանը:
Նա նշեց, որ օրակարգի մյուս կարևոր հարցը կլինի Հարկային օրենսգիրքը, որը կներկայացվի երկրորդ, ինչպես նաև երրորդ և վերջին ընթերցմամբ:
Հարությունյանը նշեց, որ պատգամավորների քննարկմանն են ներկայացվելու նաև մի շարք օրենքներ, որոնք արդեն քննարկվել են կառավարության կողմից և ընդունվել են առաջին ընթերցմամբ, ինչպես նաև նախագծեր, որոնք անհրաժեշտ է հաստատել հստակ ժամանակահատվածներում` միջազգային կառուցների առջև ունեցած պարտավորություններին համապատասխան:
«Չնայած որ օրակարգը մեծ է, բայց հիմնական հարցերն արդեն մանրամասն քննարկվել են և ներկայացվել պատգամավորներին երկրորդ ընթերցմամբ», - ասաց ղեկավար-նախարարը:
Նա միաժամանակ չբացառեց օրակարգում այլ նախագծերի ներառման հնարավորությունը: -0-