ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայ զինծառայողը վիրավորում է ստացել Ադրբեջանի կողմից մարտական դիրքերի գնդակոծման հետևանքով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Գնդակոծումը գրանցվել է նախօրեի երեկոյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ։ Գնդակոծման հետևանքով զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել»,– ասաց նա։
Загружается новость ... "Лево"
Ինչպես նախօրեին լրագրողներին հայտնել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, Հայաստանի հետ սահմանում Ադրբեջանի ԶՈՒ–երի ակտիվածումը վերջին երկու շաբաթվա ընթացում կախված է հայկական ԶՈՒ անցկացրած ինժեներական աշխատանքների հետ։ -0-