570.26
6.6
485.16
+30
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 38550 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հայ-ադրբեջական սահմանին լարվածության նվազում ունենք. Հովհաննիսյան

23:25
14 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Այս պահին օպերատիվ վիճակը Տավուշի մարզում համեմատաբար հանգիստ է: Այս մասին միասնական տեղեկատվական կենտրոնի մամուլի կենտրոնում հայտնել է միասնական տեղեկատվական ճգնաժամային կենտրոնի կոորդինատոր Արծրուն Հովհաննիսյանը Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այս պահին օպերատիվ վիճակը համեմատաբար հանգիստ է, և այդ վիճակը սկսվել է 18:00-ից, շատ քիչ կրակոցներ կան, լարվածության նվազում ունենք»,- նշել է նա:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ավելի ուշ, Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում: 

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:

ՊՆ խոսնակի հաղորդմամբ, հուլիսի 13-ին թեթև մարմնական վնասվածներ են ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան:

Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական ԶՈՒ-ի կողմից վարված կրակով կասեցվել է։

Այս պահի դրությամբ, ցավոք, հայկական կողմն ունի 4 զոհ: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:45
31 Հուլիսի 2020
Փաշինյանը ներկայացրել է Շրջակա միջավայրի նորանշանակ նախարարին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին. ՎԻԴԵՈ
11:15
31 Հուլիսի 2020
Covid-19-ից առողջացել է ևս 631 պացիենտ, մահացել է 10 մարդ, ամենաերիտասարդը 41–ամյա տղամարդ է
Covid-19-ից առողջացել է ևս 631 պացիենտ, մահացել է 10 մարդ, ամենաերիտասարդը 41–ամյա տղամարդ է
10:50
31 Հուլիսի 2020
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 354 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 38550–ի
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 354 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 38550–ի
09:26
31 Հուլիսի 2020
Ադրբեջանական կողմը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` արձակելով շուրջ 155 կրակոց
Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
08:00
31 Հուլիսի 2020
Կոտայքի մարզպետի նոր պաշտոնը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 12 աշխատակցի աշխատանքից ազատումը․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
Կոտայքի մարզպետի նոր պաշտոնը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 12 աշխատակցի աշխատանքից ազատումը․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
22:15
30 Հուլիսի 2020
Մոտ 30 զորակոչիկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Մոտ 30 զորակոչիկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
17:33
30 Հուլիսի 2020
Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել. ԱՆ-ն մանրամասնում է
Հայաստանում կորոնավիրուսից շտապօգնության բրիգադի բուժքույր է մահացել․ ԱՆ-ն մանրամասներ է հայտնում
17:15
30 Հուլիսի 2020
Փաշինյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 12 աշխատակցի հեռացրել է աշխատանքից
Փաշինյանը աշխատանքից հեռացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 12 աշխատակցի
15:23
30 Հուլիսի 2020
Այսօր մեր հաղթանակած 3-րդ կորպուսի հաղթանակած հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ծննդյան տարեդարձն է (ՖՈՏՈ)
Այսօր մեր հաղթանակած 3-րդ կորպուսի հաղթանակած հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ծննդյան տարեդարձն է. ՖՈՏՈ
15:10
30 Հուլիսի 2020
Չունեի ոչ մի քրոնիկ հիվանդություն, բայց հետևանքներն անկանխատեսելի էին. իմքայլական պատգամավորը` կորոնավիրուսով վարակվելու մասին
Չունեի ոչ մի քրոնիկ հիվանդություն, բայց հետևանքներն անկանխատեսելի էին. իմքայլական պատգամավորը պատմվել է կորոնավիրուսով վարակվելու մասին
14:03
30 Հուլիսի 2020
ՀԾԿՀ–ն «կանաչ լույս է տվել» Beeline–ի վաճառքին
ՀԾԿՀ–ն «կանաչ լույս է տվել» Beeline–ի վաճառքին
13:51
30 Հուլիսի 2020
Օգոստոսի 2–ին կիրականացվի Կրասնոդար–Երևան չվերթը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Օգոստոսի 2–ին կիրականացվի Կրասնոդար–Երևան չվերթը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ