Հավի ձվի արտադրամասի գործունեություն է կասեցվել

28.04.2025, 13:45
Ձվի արտադրամասի գործունեություն է կասեցվել․ հայտնաբերվել են խախտումներ
Հավի ձվի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմինե Մարտիրոսյան ԱՁ-ին պատկանող հավի ձվի արտադրամասում (Կոտայքի մարզ, գ. Կամարիս), հայտնում են ՍԱՏՄ–ից։

Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները․

  • շինության հատակի, պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,

  • առաստաղներն ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,

  • չի սահմանվել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,

  • սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն: 

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հավի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։