Հավանության է արժանացել Հայաստանի և ՌԴ–ի միավորված զորախմբի մասին համաձայնագիրը

19.06.2017, 18:24
Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել և ՌԴ նախագահի վավերացմանն է ուղարկել Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը:
Հավանության է արժանացել Հայաստանի և ՌԴ–ի միավորված զորախմբի մասին համաձայնագիրը
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել և ՌԴ նախագահի վավերացմանն է ուղարկել Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

Ընթացիկ տարվա մարտի 15-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Կրեմլում անցկացրած բանակցությունների արդյունքում հայտարություն էին տարածել երկու երկրների միջև ստեղծվելիք միացյալ զորախմբին տված բարձր գնահատականի մասին:

Загружается новость ... "Лево"

«Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը կամրապնդեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը որպես անդամ պետությունների անվտանգության երախշավոր, դրա անդամների դերը, կնպաստեն մարտահրավերներին ու անվտանգության սպառնալիքներին հակազդելու միջազգային ջանքերում դրա ավանդի բարձրացմանը,- ասվում է հայտարարության մեջ: - Այս համատեքստում մեծ նշանակություն ունի Հայաստանի և Ռուսաստանի զորքերի (ուժերի) միավորված խմբավորման ստեղծումը»:

Ավելի վաղ` նոյեմբերի 14-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել և հանձնարարել էր ստորագրել Հայաստանի հետ համատեղ Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության զորախումբ ստեղծելու նախագիծը, որը «զինված հարձակման, ինչպես նաև կողմերի անվտանգությանն ուղղված այլ մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեք արձագանք կապահովի»:

Զորախումբը պետք է ներառի Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը և հայկական զինված ուժերի ստորաբաժանումներ: -0-