Հացը կրկին թանկացել է. լրատվամիջոցները հայտնում են պատճառը

12.02.2019, 11:18
Հայաստանում հացն անցած շաբաթ կրկին թանկացավ:
Հացը կրկին թանկացել է. լրատվամիջոցները հայտնում են պատճառը
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հացն անցած շաբաթ կրկին թանկացավ, գրում է «Ժամանակ» թերթը։

Ինչպես նշում է պարբերականը, թանկացումը դրա¬մի փոխարժեքի անկման անմիջական հետևանքն է: Որ¬քան դրամն արժեզրկվում է, այնքան ալյուրը թանկանում է և թանկանում է վայրկենա¬կան:

«Պատճառն այն է, որ Հայաստանում ալյուրը վաճառ¬վում է դոլարով, խոսքը մեծածախի մասին է: Այդպես եղել է թավշյա հեղափոխությունից առաջ, այդպես է հիմա»,– ասվում է հոդվածում։

Ալյու¬րի թանկացման հետևանքով թանկանալու են նաև այլ հա¬ցամթերքները, ինչը հիմնակա¬նում ազդում է աղքատ շերտի վրա, որն առավել շատ է հա¬ցամթերք օգտագործում: -0-