Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում
23.02.2017,
18:27
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում:
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն առաջարկել է N1 համալսարանական հիվանդանոցում հաշմանդա զինծառայողների վերականգնողական կենտրոն ստեղծել։ Որոշակի աշխատանք արդեն տարվել է, որոշ հարցերում էլ մենք կօգնենք»,– ասաց Սարգսյանը։
Ըստ նրա, կարվի հնարավորինս ժամանակակից կենտրոն ստեղծելու համար։ Նա միաժամանակ հիշեցրեց, որ հաշմանդամ զինծառայողների բուժման համար Հայաստանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։
«Նրանց բուժուն անվճար է իրականացվում։ Եթե պետպատվերի միջոցները չեն բավարարում, ապա մենք անհրաժեշտ ռեսուրսներ ենք գտնում վերականգնողական միջոցառումների անցկացման համար, այդ թվում` արտասահմանում»,– ասաց Սարգսյանը։
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր բժիշկներին, ովքեր օժանդակել և շարունակում են աջակցություն ցուցաբերել ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորվածներին։
«Մենք միասին պետք է լուծենք անլուծելի թվացող խնդիրները»,– ասաց Սարգսյանը։ -0-