ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցը
28.07.2018,
17:49
Ռուսաստանի տեղեկատվության և մամուլի դեպարտամենտը հանդես է եկել մեկնաբանությամբ:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի տեղեկատվության և մամուլի դեպարտամենտը Հայաստանի ԱԳ մամուլի խոսնակի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցով արված հայտարարության վերաբերյալ հանդես է եկել մեկնաբանությամբ:
Ավելի վաղ ԱԳ նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր երկրներին առաջարկել է սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու հարցով Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ անհրաժեշտ պարզաբանումները տրվել են հայկական կողմին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի` հուլիսի 27-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում»,- ասվում է հայտարարության մեջ:
Մասնավորապես, նշվել է, որ ՀԱՊԿ ընթացակարգի կանոններին համապատասխան, հենց հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնեն իրենց քաղաքացու հետկանչումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, եթե այդպիսի հետկանչման որոշում ընդունվել է Երևանում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26–ին մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ «Մարտի 1»–ի գործով։ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանք կիրառելու համար։ Դատարանը որոշեց ազատ արձակել Խաչատուրովին 5 մլն դրամ գրավի դիմաց։

Загружается новость ... "Лево"