ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ օգոստոսի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ փոխվարչապետ, Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ հանվելու է անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը, սակայն պահպանվելու են հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակ կրելու կանոնները: Նա նշեց, որ որոշումը շուտով կհրապարակվի։
Загружается новость ... "Лево"
«Հանվելու է անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը, սակայն պահպանվելու էեն հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակ կրելու կանոնները»,- ասաց փոխվարչապետը:
Ըստ Ավինյանի՝ վերանայվելու են բացօթյա որոշ հանրային տարածքներում դիմակ կրելու կանոնները: Օրինակ՝ բնության գրկում, անտառներում և նմանատիպ այլ վայրերում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը երկուշաբթի կայացած արտահերթ նիստում որոշեցնորից երկարաձգել արտակարգ դրությունը COVID-19- ի պատճառով, մինչև սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ն։-0-