Համի պայթյուն. հապալասի առաջին փառատոնը` Հայաստանում (ՖՈՏՈ)

21.07.2019, 11:00
Հապալասի փառատոնն առաջին անգամ անցկացվեց նախօրեին Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում:
Համի պայթյուն. հապալասի առաջին փառատոնը` Հայաստանում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հապալասի փառատոնն առաջին անգամ անցկացվեց նախօրեին Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում:

 - рис.1

Մասնակիցները հնարավորություն ունեցան համտեսել Մարգահովիտ գյուղում աճեցվող հապալասը, որի աճման համար թթվային հող է պետք, և այդ պայմանը ստեղծվել է այս շրջանում` հատապտուղն աճեցնելու նպատակով: Առանձին անցկացվել է նաև blueberry workshop, որ հավաքվածները կարողանան տեսնել, թե ինչպես է ստեղծվում հապալասի համար հատուկ հողը և տնկվում տնկիները:

 - рис.2

 - рис.3

 - рис.4

Միջոցառումը, բացի հապալաս աճեցնողներից, համախմբել էր մի հարթակում հայ ձեռքարվեստի ներկայացուցիչների, տարածաշրջանում բույսերի մշակմամբ զբաղվողներին և դրանցից էկոմթերք պատրաստողներին: Մաքուր, հարմարավետ տաղավարներում միջոցառման մասնակիցները ներկայացրին իրենց արտադրանքը, մասնավորապես, միջոցառման մեխը` հապալասը, ինչպես նաև մասուր, ավելուկ, տարածաշրջանի հատապտուղները:

 - рис.5

 - рис.6
Ներկայացվել են նաև բացառապես բնական մթերքներից պատրաստված օճառներ, շամպուն, խնամքի այլ միջոցներ:

 - рис.7

 - рис.8

Միջոցառման ժամանցային հատվածը նույնպես գունեղ էր և բազմազան` հայտնի լարախաղացի ելույթն ազգագրական երաժշտության ներքո, մանկական համույթի, կիոկուշին մանկական խմբի ելույթները: «Տիեզերք» բենդը լայվ հիանալի ու յուրօրինակ կատարումներով ամբողջացրեց տոնական օրը` հավաքվածներին պարգևելով ուրախ տրամադրություն:

 - рис.9

 - рис.10

Հապալասի փառատոնի կազմակերպիչը «ԷՅ ԹԻ ՓԻ» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամն է, որի նպատակն է, մասնավորապես, փառատոնի անցկացման միջոցով տարածել հապալասի մշակումը Լոռու տարածաշրջանում, ինչպես նաև խրախուսել էկոտուրիզմի զարգացումն այդ շրջանում` զուգընթաց նաև խթանելով նոր աշխատատեղերի ստեղծումը:

 - рис.11

Միջոցառմանն աջակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Արեգակ ունիվերսալ վարկային կազմակերպությունը: -0-
Լուսանկարները` Նովոստի-Արմենիայի