Հաղթող Սրբուհի տատիկը. Հայաստանում 91-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը (ՖՈՏՈ)

21.05.2020, 14:45
Հաղթող Սրբուհի տատիկը. Հայաստանում 91-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը. ՖՈՏՈ

Հաղթող Սրբուհի տատիկը. Հայաստանում 91-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է 91 տարեկան կին: Ուրախ լուրի մասին նշվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

«Սրբուհի տատիկն է` 91 տարեկան։ Նա այսօր դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։ Սրբուհի Մուրադյանը բուժկենտրոն էր ընդունվել նոր կորոնավիրուսով, ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70%-ը»,- նշվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ 91-ամյա կինն իր խորին շնորհակալությունն է հայտնել բուժանձնակազմին` մաղթելով, որ վիրուսը շուտ անհետանա աշխարհից:

Հայաստանում մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով: -0-