Գյումրիում և Փարաքարում այսօր ՏԻՄ ընտրություններ են
30.03.2025,
08:29
Գյումրիում և Փարաքարում մեկնարկել են արտահերթ ընտրությունները
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Գյումրիում և Փարաքարում այսօր արտահերթ ընտրություններ են, ժամը 08։00–ին բացվել են ընտրատեղամասերը։
Ընտրությունները կտևեն մինչև 20։00–ն։
Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները․
- Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն, ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը
- «Ապրելու երկիր» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը
- «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը
- «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն», ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը
- «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք, ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը
- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն, ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը
- «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք, ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը
- «Իմ հզոր համայնք», ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը
Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում են․
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Լյուդվիգ Գյուլնազարյան
- «Միասնություն» կուսակցությունների դաշինք, Վոլոդյա Գրիգորյանը
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն, Դավիթ Մինասյանը
- «Կայունություն» կուսակցություն, Գոռ Սարիբեկյանը:

