Գնդապետ Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ. դատարանը նրա ձերբակալումն իրավաչափ է ճանաչել

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որը հրապարակվել է կիրակի օրը՝ նոյեմբերի 15-ին, հիմնավոր է ճանաչվել ազատամարտիկ, Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի ձերբակալման որոշումը։
Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով, ով ներկայացնում է Մինասյանի շահերը, իրավական առումով անհեթեթ խոսակցության հիման վրա, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ին ձերբակալելը` Դատավորը ճանաչել է իրավաչափ:
«Նիստին Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, ևս երեք մասնակից այսիքն 4 ՆԵՐԿԱՅԱՑՈւՑԻՉ պնդում էին, որ Արցախյան երեք պատերազմի մասնակից, հենց դատախազների, քննիչների թշնամուց ՊԱՇՏՊԱՆԱԾ հրամանատար Մինասյանը պետք է մնա ձերբակալված, իսկ Դատավոր Մարինե Մելքոնյանը միացավ այդ կարծիքին»,- նշել է նա իր Facebook-յան էջում:
Հիշեցնենք, որ Մինասյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման նախապատրաստման, 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը բողոքարկել է ձերբակալման որոշումը։ Մինասյանը պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Տվյալ քրգործի շրջանակում ներգրավված են նաև ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը և ՀՅԴ-ի մեկ անդամ (անունը հայտնի չէ): -0-