438.37
4.44
404.03
+6
Եղանակը Երևանում
Հայ

«ԳեոՊրոՄայնինգ» -ը Հայաստանում Երեխաների պաշտպանության օրվան նվիրված մի շարք միջոցառումներ անցկացրեց

18:18
02 Հունիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մի շարք միջոցառումներ կազմակերպեց, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը մասնակցելու համար հատուկ Հայաստան է ժամանել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին։

Տոնական միջոցառումների շրջանակում ընկերությունը անցկացրեց Արարատ քաղաքի մանկապարտեզի երկու նոր մասնաշենքի բացման արարողությունը, որոք վերանորոգվել են ընկերության միջոցներով և այնուհետև կահավորվել հարմարավետ, գեղեցիկ մանկական կահույքով։

Геопромайнин_1 июня.jpg

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Վարդենիս և Արարատ քաղաքներում, որտեղ «ԳեոՊրոՄայնինգն» իրականացնում է իր գործունեությունը, երեխաների համար կազմակերպվեցին ուրախ և գեղեցիկ միջոցառումներ, որոնց ընթացքում անցկացվեցին մրցույթներ ու խաղեր, բոլոր մասնակիցները ստացան նվերներ։
Համերգային ծրագրի ընթացքում երեխաներին այցելեցին ծաղրածուներ, երեխաների կողմից սիրված մուլտֆիլմերի հերոսներ, ինչպես նաև ելույթ ունեցան հայկական էստրադայի երիտասարդ աստղերը։

Առանձին մանկական ծրագիր և ֆինանսական օգնություն էր կազմակերպվել նաև սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների համար, ոնոնք ընկերության առանձնակի ուշադրության կենտրոնում են գտնվում արդեն 11 տարի։

«Աճող սերնդի զարգացմանը ուղղված սոցիալական ծրագրերը մեր ընկերության սոցիալան քաղաքականության առանցքային մասն են կազմում։ Պարզ ծրագրերը, որոնք մեզնից շատ ուժ ու ժամանակ չեն խլում, կարող են օգնել փոխելու հարյուրավոր երեխաների կյանքը, նրանց նվիրելու ապագայի հույսեր։ Ընկերությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հաշմանդամ երեխաներին աջակցության ծրագրին։ Քչերը կարող են ամբողջությամբ պատկերացնել հոգեբանական, սոցիալական, նյութական խնդիրների այն ամբողջ ծավալը, որոնց հետ ամեն օր բախվում են հաշմանդամ երեխաները և նրանց ծնողները։ Մենք մեր ուժերի սահմաններում օգնում ենք, որպեսզի այդ երեխաների կյանքը ավելի հեշտ ու հարմարավետ դառնա …», - ասաց ընկերության նախագահ Ռոման Խուդոլին։

Загружается новость ... "Право"

Դեռ 2012 թվականից «ԳեոՊրոՄայնինգը» Հայաստանում սկսեց իրականացնել հայ ուսանողների՝ Հայաստանի ու Ռուսաստանի բուհերում հանքարդյունաբերական մասնագիտությունների ուսման ծրագիրը։ Ուսումն ավարտելուց հետո «ԳեոՊրոՄայնինգը» երիտասարդ մասնագետներին աշխատանքի է տեղավորում Հայաստանյան իր ձեռնարկություններում։ Ծրագրի առաջին հինգ մասնակիցներն արդեն ավարտեցին Սանկտ Պետերբուրգի պետական լեռնագործության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը։ Ծրագրի շրջանակում ԲՈՒՀ-երում ուսանելու ընթացքում «ԳեոՊրոՄայնինգը» ապահովում է ուսանողների ապրուստը, ավիափոխադրումների ծախսերը, բժշկական ապահովագրությունը և տրամադրում նրանց ամսական թոշակները։

Геопромайнин_1 июня.jpg

Երեխաների պաշտպանության օրվա միջոցառումների շրջանակում ընկերության ղեկավարությունը պայմանագրեր կնքեց Արարատ քաղաքի և Արարատ գյուղի դիմորդների հետ՝ նրանց ուսումը Սանկտ Պետերբուրգի լեռնագործական ինստիտուտում անցկացնելու վերաբերյալ։ Լեռնագործական ֆակուլտետ ընդունված ուսանողները սեպտեմբերին արդեն կմեկնեն Սանկտ Պետերբուրգ։

«Բարձր որակավորում ունեցող աշխատողների ընտրությունը ընկերության հաջողության առանցքային ռազմավարություններից մեկն է։ Որպես երկարաժամկետ պատասխանատու ներդրող՝ «ԳեոՊրոՄայնինգը» մեծ ուշադրություն է հատկացնում աշխատողների ընտրությանը։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի ունենանք պրոֆեսիանալ և նվիրված աշխատողներ և մեծ խանդավառությամբ ենք զարգացնում ուսանողների կրթական ծրագիրը, որովհետև համոզված ենք, որ այդ նախաձեռնությամբ կլուծենք ընկերությունը որակյալ կադրերով ապահովելու խնդիրը։ Ծրագիրը երկրի մասշտաբով կնպաստի նաև, որպեսզի ՀՀ ռեգիոններում աշխատանքի տեղավորման նոր հեռանկարներ ստանալով՝ աշխատունակ բնակչութունը դադարեցնի երկրից հեռանալու գործընթացը» - ասաց ԳՊՄ նախագահ Ռոման Խուդոլին։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը մետաղների դիվերսիֆիկացված բազա ունեցող դինամիկ զարգացող միջազգային մասնավոր ընկերություն է: ։ Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգին» են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը և «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը։ «ԳեոՊրոՄայնինգ գոլդը» շահագործում է Սոթքի ոսկու հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

Հայկական շուկա մտնելու պահից ի վեր «ԳեոՊրոՄայնինգը» սոցիալական ոլորտի զարգացման համար ներդրել է 8 մլն․դոլար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել