422.28
5.02
388.48
+11
Եղանակը Երևանում
Հայ

Գազի սակագինը Հայաստանի սպառողների համար նվազել է

14:17
31 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նվազեցրել է սպառողների գազի սակագինը։

Ինչպես նշեց ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ապրիլի 29–ին ներքին սպառողի համար գազի գործող սակագնի վերանայման հայտ է ներկայացրել` առաջարկելով այն նվազեցնել 6 տոկոսով, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Հանձնաժողովի որոշմամբ, ամսական մինչև 10 հազար խմ գազ օգտագործող բաժանորդների համար սակագինը դարձել է 146.7 դրամ ներկայիս 156 դրամի փոխարեն մեկ խմ գազի դիմաց (ներառյալ ԱԱՀ)։


Միաժամանակ ամսական ավելի քան 10 հազար խմ գազ օգտագործող բաժանորդների համար սակագինը նվազեցվել է մինչև 257.56 դոլար յուրաքանչյուր հազար խմ–ի դիմաց` ներկայիս 276.98 դոլարի փոխարեն։

«Որոշումն ընդունվել է ապրիլի սկզբին ստորագրած միջկառավարական համաձայնագրի հիման վրա, որի համաձայն, Ռուսաստանը նվազեցրել է Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը սահմանում 165 դոլարից մինչև 150 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց»,– ասաց Բաղրամյանը։

Ըստ նրա, իջոցված նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2016 թվականի հուլիսի 1–ից։

Նա միաժամանակ նշեց, որ ընկերության եկամուտները կպահպանվեն 7 մլրդ դրամի չափով, որոնք կուղղվեն գազամատակարարման համակարգի վերազինմանը, հիմնանորոգմանը և համակարգի պահպանմանը։

«Գազպրոմ Արմենիայի» կապիտալ ներդրումները 2013-2015 թվականներին կազմել են 14.3 մլրդ դրամ։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (նախկինում` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) ստեղծվել է 1997 թվականին։ Գործունեության հիմնական ոլորտը Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարումը և բաշխումն է։ Բացի այդ, ընկերությունը զբաղվում է բնական գազի տեղափոխմամբ, պահմամբ, բաշխմամբ և իրացմամբ, Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա պահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:27
02 Ապրիլի 2023
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուսի Հաղթական մուտքը Երուսաղեմ
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ
12:03
01 Ապրիլի 2023
Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները. ԱԱԾ
Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները
11:37
01 Ապրիլի 2023
Զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. զոհվել է ժամկետային զինծառայող
Զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն, կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից. զոհվել է ժամկետային զինծառայող
16:11
31 Մարտի 2023
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը (ՎԻԴԵՈ)
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը. ՎԻԴԵՈ
13:55
31 Մարտի 2023
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
12:49
31 Մարտի 2023
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
11:35
31 Մարտի 2023
Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
Երևանի Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
10:09
31 Մարտի 2023
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
10:04
31 Մարտի 2023
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
21:59
30 Մարտի 2023
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

16:17
30 Մարտի 2023
Սուրենյանը հայտնեց, թե երբ Սկանդինավյան ցիկլոնը կհեռանա Հայաստանից
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ կապված Սկանդինավիայից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ
15:51
30 Մարտի 2023
Մեծամորում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք (ՖՈՏՈ)
Անհապաղ դադարեցվել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները. ՖՈՏՈ