Գարնանային ծաղիկներն են ծաղկել Հայաստանում

11.01.2017, 20:06
Գարնանային ծաղիկներն են ծաղկել Հայաստանի հարավում։
Գարնանային ծաղիկներն են ծաղկել Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Գարնանային ծաղիկներն են ծաղկել Հայաստանի հարավում։

«Մինչ Արարատյան դաշտը սառցակալում է, Կապանի անտառներում ծաղիկներ են ծաղկում»,– գրել է ԱԻՆ Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում։

 - рис.1

Հայհիդրոմետկենտրոնի վերջին կանխատեսումներով, Արարատի և Արմավիրի մարզերում սնդիկի սյունն առաջիկա օրերին կհասնի ցերեկը մինուս 7 աստիճանի և գիշերը` 15 աստիճան ցրտի։ Երևանում նույնպես պահպանվում է սառնամանիքը` ցերեկային ժամերին մինչև 7 աստիճան ցուրտ, և գիշերը` մինչև 13 աստիճան ցուրտ։

 - рис.2

Միաժամանակ, երկրի հարավում` Սյունիքի հովիտներում, ցերեկն օդը կտաքանա մինչև 5-13 աստիճան տաքություն։ Իսկ գիշերը սնդիկի սյունը կիջնի զրոյից ցածր։

Արևը տաքացնում է նաև երկրի հյուսիս–արևելյան հատվածում` Տավուշում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կկազմի 5-13 աստիճան տաքություն։ -0-