ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Արզուման Հարությունյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը, Արզուման Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Загружается новость ... "Лево"
Նա նաև հաստատել է այն տեղեկատվությունը, որ գեներալ լեյտենանտ Արզուման Հարությունյանը Գագիկ Հարությունյանի հարազատ եղբայրն է։ Հիշեցնենք, որ ԲԴԺ նախագահ Գագիկ Հարությունյանն ուրբաթ հրաժարական է տվել դատական բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնից։ -0-