Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան և Արցախ

25.10.2020, 12:49
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան և Արցախ
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան և Արցախ

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակությունը 2020թ․-ի հոկտեմբերի 24-27-ը կայցելի Արցախ և Հայաստան, հաղորդում է Nouvelles d'Arménie պարբերականը։

Загружается новость ... "Лево"

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, խորհրդարականներն իրենց այցով ցանկանում էն հայտնել այն ողբերգական իրադարձությունների մասին, որոնք ծավալվել են Արցախում և վկայել Արցախի հետ իրենց հատուկ կապի մասին, որը պատմական բարեկամության արգասիքն է;

«Մեր երկիրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ գլխավորում է Մինսկի միջնորդական խումբը (ԵԱՀԿ Մինսկի խումբ․ խմբգր․), որը պետք է ելք գտնի երկու կովկասյան տարածքների միջև հակամարտությունից։ Մեր ունենք մեր դիվանագիտակա և մարդասիրական պատասխանատվություն»,- հայտնել է պատգամավոր Ֆլորենս Պրովենդյեն։

Հաղորդոգրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 17-ին երկրորդ հրադադարի մասին հայտարարությունից հետո ԵԱՀԿ ՄԽ-ում նախագահող Ֆրանսիան հայտարարել է, որ «ուշադրությամբ հետևում է, որ ռազմական գործողությունները դադարեն, և որպեսզի հնարավոր լինի արագ սկսել վստահության արժանի բանակցություններ»։ Սակայն զինադադարը չ իպահպանվել, հարձակումները շարունակվել են, այդ թվում, բնակավայրերի վրա։

Պատգամավորը նշել է, որ Ֆրանսիայի հայկական համայնքը կազմում է ավելլի քան 600 հազ մարդ։

«Ես մատծում եմ մեր հայկական համայնքի մասին, որը տառապում է իր համաքաղաքացիների վրա հարձակումներից։ Այս դիվանագիտական այցը աջակցության վկայություններ է, ինչպես նաև Եվրոպայի դարպասների մոտ տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների մասին հասարակական կարծիքը զգուշացնելու միջոց»,- նշել է Պրովենդյեն։

Պատգամավորների այցի նպատակը Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերի ամրապնդումն է և տեղում խաղաղ լուծման ուրվագծերի բացահայտումը։ Այն նույնպես ամուր աջակցության և պատրաստակամության արտահայտություն է `վերջ տալու հակամարտության չափազանց սրմանը, ինչը կարող է հանգեցնել հակամարտության միջազգայնացման:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 25-ին` ժամը 10:30-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կմեկնի մեր երկիր այցելող Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը:-0-