FLYONE ARMENIA–ն մեկնարկել է թռիչքներ դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան

02.08.2022, 19:37
Չվերթերն իրականացվելու են շաբաթական հինգ չվերթ հաճախականությամբ
FLYONE ARMENIA–ն մեկնարկել է թռիչքներ դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. FLYONE ARMENIA ավիաընկերությունը օգոստոսի 2-ից մեկնարկել է Երևան - Մոսկվա- Երևան երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական հինգ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան:

Այս մասին նշվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի Facebook–յան էջում։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար անհրաժեշտ է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:–0–