Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում
21.03.2025,
11:08
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 22-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ժամանակավորապես փակող ծածկոցները կհանվեն: