Երթևեկի կազմակերպման փոփոխություն` երևանյան առանցքային 2 խաչմերուկներում

09.08.2017, 19:08
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն Երևանի երկու խաչմերուկներում:
Երթևեկի կազմակերպման փոփոխություն` երևանյան առանցքային 2 խաչմերուկներում
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն Երևանի երկու խաչմերուկներում, հայտնում է Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը։
 - рис.1

Ըստ հաղորդագրության, երթևեկի կազմակերպումը կփոխվի օգոստոսի 12-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա−Տերյան փողոց և Կոմիտասի պողոտա−Գրիբոյեդովի փողոց խաչմերուկներում։

Загружается новость ... "Лево"

«Փոփոխությունների արդյունքում Տերյան փողոցով՝ Թումանյան փողոցի կողմից դեպի Մոսկովյան փողոցի ուղղությամբ, և Գրիբոյեդովի փողոցով՝ Մամիկոնյանց փողոցի կողմից դեպի Նաիրի Զարյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկներում կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթևեկելու փոխարեն»,– ասվում է հաղորդագրության մեջ։ -0-

 - рис.2