Երկուշաբթի՝ հունիսի 20–ի առավել ուշագրավ նորությունները
21.06.2016,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունիսի 20–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունիսի 20–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Երկուշաբթի ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը, հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հաստատեց հայկական կողմի` ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցությունները շարունակելու մտադրությունը։
- Երկուշաբթի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման արդյունքներով փոխըմբռնում է գրանցվել մի շարք հարցերի շուրջ:

