Սարգսյանը հաստատել է խաղաղ բանակցությունները շարունակելու մտադրությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
20.06.2016,
17:28
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում հաստատել է հայկական կողմի` ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցությունները շարունակելու մտադրությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հաստատեց հայկական կողմի` ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցությունները շարունակելու մտադրությունը։
«Հայկական կողմի ցանկությունը խաղաղ բանակցությունների շարունակությունն ու սահմանում միջադեպերի, պատերազմի վերսկսման բացառումն է։ Բայց մի կողմի ցանկությունը բավարար չէ»,– ասել է Սարգսյանը երկուշաբթի Սանկտ Պետերբուրգում։
Կողմերը պայմանավորվել են, որ այդ հարցը դեռ կքննարկվի։
Երկուշաբթի Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԼՂ հիմնախնդրին նվիրված եռակողմ գագաթնաժողով` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։
Արդեն Կոնստանտինյան պալատ է ժամանել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ -0-