423.84
4.13
401.67
+12
Եղանակը Երևանում
Հայ

Երևանը դիտարկում է թուրքական ապրանքների ներկրման արգելքի հնարավորությունը. ԷՆ

19:18
27 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը դիտարկում է թուրքական ապրանքների ներկրման արգելքի հնարավորությունը, կառավարությունում հարցուպատասխանի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորներից մեկը կառավարությանն առաջարկեց արգելք սահմանել թուրքական ապրանքների ներկրման, Թուրքիա հանգստի մեկնելու և ուղիղ չվերթեր իրականացնելու վրա` հաշվի առնելով երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, ինչպես նաև Անկարայի` Ադրբեջանի ռազմատենչ դիրքորոշմանը սատարելը ղարաբաղյան հարցում։

Նախարարը նշեց, որ վարչապետի հանձնարարականով էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան ուսումնասիրություններ է անցկացնում այս հարցով, նախևառաջ, այն ապրանքների շուրջ, որոնք սպառնում են հայկական տնտեսությանն ինչպես որակի, այնպես էլ մրցակցության տեսանկյունից։

Ինչպես նշեց նախարարը, հարցը բխում է երկկողմ քաղաքական հարավերություններից, որոնց հիման վրա վերջնական որոշում կընդունվի։

«Հայաստանը, ինչպես և Թուրքիան, ՀԱԿ–ի անդամներ են, սակայն մեր անդամության պահին Անկարան հղում է արել Մարաքեշի փաստաթղթին, որի համաձայն, ըստ էության չի ճանաչում Հայաստանը որպես ՀԱԿ անդամ, ինչը թույլ է տալիս մեզ լիարժեք կիրառել բոլոր գործիքները, որոնք կպաշտպանեն մեր տնտեսությունը»,– ասաց Մինասյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Բացի այդ, նախարարի խոսքով, ԵՏՄ շրջանակում կա գործիքակազմ, որով Հայաստանը կարող է ԵՏՄ շուկայի պաշտպանության և անվտանգության համար պատժամիջոցներ կիրառել մի շարք անուն ապրանքների նկատմամբ։

«Սակայն անհրաժեշտ է հստակ հաշվարկել այդ բոլոր հարցերը, որ սոցիալական վնաս չլինի։ Շուտով մենք կներկայացնենք գործողությունների հստակ ծրագիր, որը կներկայացնի խորհրդարանի դիտարկմանը»,– ասաց Մինասյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:13
19 Հոկտեմբերի 2023
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, մի քանի ժամ առաջ երթևեկությունն արգելված էր բեռնատարների համար
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, մի քանի ժամ առաջ երթևեկությունն արգելված էր բեռնատարների համար
10:07
19 Հոկտեմբերի 2023
Հայաստանում կտեղա առաջին ձյունը
Ձմեռը մոտենում է, Հայաստանում կտեղա առաջին ձյունը
09:50
19 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
19:27
18 Հոկտեմբերի 2023
Հայաստանը չի քննարկում ՀԱՊԿ–ից և ԵԱՏՄ–ից դուրս գալու հարցը․ ԱԺ հանձնաժողովի նախագահ
Նա հայտարարել է, որ բազմիցս ասել են, որ ՀԱՊԿ–ից դուրս գալու գործընթաց չեն նախաձեռնել։ ՀԱՊԿ-ն է նախաձեռնել Հայաստանից դուրս գալու գործընթաց
15:40
18 Հոկտեմբերի 2023
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն կայցելի Հայաստան
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն պաշտոնական այցով կայցելի  Հայաստան
15:32
18 Հոկտեմբերի 2023
Երևանում ժամանակավորապես կդադարեցվի շրջանցիկ ճանապարհներից մեկի երթևեկը (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. Երևանում ժամանակավորապես կդադարեցվի շրջանցիկ ճանապարհներից մեկի երթևեկը. ՎԻԴԵՈ
15:09
18 Հոկտեմբերի 2023
«Հոգատարությունը ջերմացնում է». Ամերիաբանկը կտրամադրի 100մլն դրամ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները բավարարելու համար
Ամերիաբանկը հասցեական աջակցություն կցուցաբերի Արցախից Հայաստան բռնի տեղահանված ընտանիքներին, որոնք ապաստանել են Շիրակի մարզում
12:47
18 Հոկտեմբերի 2023
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
Դատախազը սեպտեմբերի 27-ին Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցել էր նոր հանրային քրեական հետապնդում
10:05
18 Հոկտեմբերի 2023
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում, մառախուղ և անձրև
Սպասվում է մառախուղ և անձրև. Հայաստանում ջերմաստիճանը կնվազի
09:07
18 Հոկտեմբերի 2023
Ավարտվեց DigiTec 2023-ը. Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր (ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 13-15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի է ունեցել տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն՝ DigiTec 2023-ը։ Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր. ՎԻԴԵՈ
16:00
17 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը նշել է, թե որն է իր հիմնական քաղաքական հանձնառությունը
Նիկոլ Փաշինյան Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ նշել է, թե որն է իր հիմնական քաղաքական հանձնառությունը
14:13
17 Հոկտեմբերի 2023
Խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Մանկապարտեզում Խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. խոհանոցի գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ