ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում ջերմաստիճանի ոչ մեծ բարձրացում է սպասվում։
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, Հայաստանի մայրաքաղաքում առաջիկա երեք օրերին սնդիկի սյունը ցույց կտա 34-36 աստիճան տաքություն, երկուշաբթի և երեքշաբթի օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 35-37 աստիճան։
Միաժամանակ, օգոստոսի 25-29–ը հանրապետության տարածքում կդիտվի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետությունում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 25–ին կկազմի 6, ինչի պայմաններում ցանկալի է ժամը 11։00–ից մինչև 15։00–ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
«Արևի տակ երկարատև ֆիզիկական աշխատանքը կարող է դառնալ արևահարության պատճառ»,– հիշեցնում են օդերևութաբանները։
Առաջիկա հինգ օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում