Երևանում սպասվում է մինչև 11 աստիճան տաքություն և թույլ ձյուն

30.01.2018, 10:42
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Երևանում սպասվում է մինչև 11 աստիճան տաքություն և թույլ ձյուն
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Հունվարի 30–ին և 31–ի ցերեկը, փետրվարի 1–ից 3–ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 30–ի գիշերը և փետրվարի 1–ին առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն։ Քամին կլինի հարավ–արևմտյան, մինչև 3-8 մետր վայրկյան պոռթկումներով։

Հունվարի 30–ից մինչև փետրվարի 3–ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում` 14-15 աստիճանով։

Հունվարի 30-31–ի ցերեկը, փետրվարի 1–ից 3–ը Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 30–ի գիշերը և փետրվարի 1–ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։

Եթե երեքշաբթի երեկոյան Երևանում օդը կտաքանա մինչև 4-6 աստիճան, ապա արդեն շաբաթ օրը սպասվում է 9-11 աստիճան տաքություն։ Գիշերը ջերմաստիճանը կտանանվի զրոյից 5 աստիճան ցրտի սահմաններում։ -0-