Երևանում երկու ուսումնարաններ կմիաձուլվեն և կստեղծվի Երևանի արհեստի պետական քոլեջ

27.03.2025, 15:48
Երկանում երկու ուսումնարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Երևանի արհեստի պետական քոլեջ
Երևանում երկու ուսումնարաններ կմիաձուլվեն և կստեղծվի Երևանի արհեստի պետական քոլեջ

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարությունը որոշել է Երևանի հ. 8 և հ. 9 արհեստագործական պետական ուսումնարանները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Երևանի արհեստի պետական քոլեջ:

Ըստ հիմնավորման՝ Երևան քաղաքում գործում են թվով 6 պետական ուսումնական հաստատություն և 7 պետական ուսումնական հաստատությունում իրականացվում է արհեստագործական կրթական ծրագիր: 

Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարանում ներկա պահին սովորում է շուրջ 349 ուսանող՝ 7 մասնագիտություններով: 

Համար 9 արհեստագործական պետական ուսումնարանում սովորում է շուրջ 248 ուսանող՝ 10 մասնագիտություններով: 

Երկու ուսումնական հաստատություններում առկա է 5 մասնագիտությունների իրականացման համընկնում և ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ շատ տարածք, որը չի օգտագործվում և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով: 

Երևանի հ. 8 ուսումնարանի մասնաշենքում ներկա պահին իրականացվում է հիմնանորոգման աշխատանքներ, որի ավարտը նախատեսված է 2025 թ.: 

Վերանորոգումից հետո նախատեսված է նաև հաստատությանը տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ բոլոր ուսուցանվող մասնագիտությունների համար: 

Որոշման ընդունման արդյունքում՝ կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կպահպանվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդրվեն արդի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ: