Երևանի վճարովի կայանատեղիներն անցնում են քաղաքապետարանի ենթակայության ներքո
01.12.2016,
15:55
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել քաղաքապետարանի և մասնավոր ընկերությունների միջև ավտոկայանատեղիները վարձակալությամբ հանձնելու պայմանագրերը լուծարելու որոշմանը:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել քաղաքապետարանի և մասնավոր ընկերությունների միջև ավտոկայանատեղիները վարձակալությամբ հանձնելու պայմանագրերը լուծարելու որոշմանը, և որոշում է ընդունել հանձնել դրանք քաղաքապետարանի ենթակայությանը ներքո հանձնելու վերաբերյալ։
«Որոշման նախագծով առաջարկվում է լուծարել Երևանի քաղաքապետարանի և «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների միջև երևանյան կայանատեղիները սպասարկելու մասին պայմանագիրը։ Միաժամանակ, առաջարկվում է թույլ տալ այդ ծառայությունները մատուցել Երևանի քաղաքապետարանի կառույցում աշխատող կազմակերպություններին»,– ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Քաղաքապետարանի ենքակայության ներքո կայանատեղիները հանձնելուն զուգահեռ կդիտարկվեն դրանք կոնցեսիոն կառավարման փոխանցելու հնարավորությունները։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2–ի խորհրդակցությանը հանձնարարել է տասնօրյա ժամկետում մշակել համապատասխան իրավական մեխանիզմներ, որ ՃԵԿ պահպանման և վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման վերահսկողության համակարգի ֆինանսական հոսքերի ղեկավարումն ու կառավարումն անցնի պետական և հանրային կառույցներին։ -0-