Երևանի նորաբաց Ձմեռային այգին հրավիրում է հետաքրքիր ժամանցի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

18.12.2016, 14:21
Ձմեռային այգու հանդիսավոր բացման արարողությունն է տեղի ունեցել շաբաթ Երևանում:
Երևանի նորաբաց Ձմեռային այգին հրավիրում է հետաքրքիր ժամանցի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ձմեռային այգու հանդիսավոր բացման արարողությունն է տեղի ունեցել շաբաթ Երևանում, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 - рис.1

Բացման արարողությանը ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի բնակիչների հետ միասին շրջել է այգում, ծանոթացել ձմեռային հանգստի գոտու պայմաններին:

 - рис.2

Ձմեռային ժամանցի այս նոր գոտին գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 1/8 հասցեում և կգործի յուրաքանչյուր օր՝ ժամը 11։00-ից մինչև կեսգիշեր:

Ըստ հաղորդագրության, ձևավորված հեքիաթային փոքրիկ աշխարհում երեխաները կօգտվեն սահադաշտից, սղղարաններից ու կվայելեն ամանորյա տոնական մթնոլորտը, ուր նրանց սպասվում են բազում անակնկալներ:
Այգու այցելուներին ողջունել են Ձմեռ Պապն ու նրա օգնական Էլֆերը: Ձմեռ Պապը, ի դեպ, իր տնակ է այցելել օդային սահնակով:

 - рис.3

Քաղաքապետն ընդգծել է, որ մայրաքաղաքի բնակիչների համար ձմեռային ամիսներին այգին կդառնա իսկապես հետաքրքիր ժամանցի վայր:

«Ժամանցի նման կենտրոնների առկայությունը մեր քաղաքում իսկապես կարևոր է: Վստահ եմ՝ այգին մեծ ուրախություն կպարգևի մեր երեխաներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ներդրողներին ու պատասխանատուներին, որ երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար ստեղծել են այս չքնաղ միջավայրը», - նշել է քաղաքապետը: -0-