Երևանի կենտրոնի հին շենքերից մեկի ճակատային հատվածն ապամոնտաժու՞մ են

20.02.2016, 20:56
Բլոգերները չորեքշաբթի հայտնել են Երևանի կենտրոնական` Ամիրյան փողոցի շենքերից մեկի ճակատային հատվածի ապամոնտաժման մասին:
Երևանի կենտրոնի հին շենքերից մեկի ճակատային հատվածն ապամոնտաժու՞մ են
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Բլոգերները չորեքշաբթի հայտնել են Երևանի կենտրոնական` Ամիրյան փողոցի շենքերից մեկի ճակատային հատվածի ապամոնտաժման մասին:

Facebook –ի օգտատեր Արամ Շախոյանը հրապարակել է մի լուսանկար, որում երևում է ճակատային հատվածի ապամոնտաժումը, և նշել է իր հրապարակման մեջ հայտնի բլոգերների, հասարակական կազմակերպությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների:


 - рис.1

 Այդ հասցեում հավաքվել են լրագրողներ և քաղաքային ակտիվիստներ:

 - рис.2

 - рис.3

Ավետիք Իսահակյանի անվան նախկին գրադարանի շենքի պահպանված ճակատային մասը գտնվում է կառուցվող բիզնես կենտրոնի և դեռևս 2012 թվականին 51,3 մլն դոլարով Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին վաճառված ԱԳՆ նախկին շենքի միջև:

 - рис.4

Հունվարի կեսին մեծ աղմուկ էր բարձրացրել ոչ մեծ շինության ապամոնտաժումը Հանրապետության հրապարակից ոչ հեռու:--0--