Երևանի առաջին գրատնակը կրում է Ավետիք Իսահակյանի անունը (ՖՈՏՈ)

03.07.2017, 20:00
Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում բացվեց առաջին գրատնակը։
Երևանի առաջին գրատնակը կրում է Ավետիք Իսահակյանի անունը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում բացվեց առաջին գրատնակը։

Գրատնակը, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և գրատան հեղինակ Արման Դավթյանը (Նուռ), կոչվել է Ավետիք Իսահակյանի անունով։

 - рис.1

Հաղորդման մեջ նշվում է, որ այս նախաձեռնությունը կունենա շարունակություն, և դասական հայտնի գրողների անուններ կրող մայրաքաղաքի մյուս փողոցներում նույնպես կտեղադրվեն գրատնակներ։

Քաղաքապետարանից նշում են, որ ինքնատիպ ու անհրաժեշտ այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել մասնավոր ներդրումներով: Երևանյան գիրք-տնակներում կվաճառվեն միայն գրքեր և թանգարանների ու թատրոնների տոմսեր։ -0-