Երևանի մետրոպոլիտենն Ամանորի առթիվ կաշխատի ժամային փոփոխություններով

25.12.2018, 12:45
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն Ամանորի առթիվ կաշխատի արտակարգ ռեժիմով:
 Երևանի մետրոպոլիտենն Ամանորի առթիվ կաշխատի ժամային փոփոխություններով
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն Ամանորի առթիվ կաշխատի արտակարգ ռեժիմով, հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին:

«Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն և անխափան երթևեկություն»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-