Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկի փոփոխություն է նախատեսված

28.04.2025, 13:48
Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկության փոփոխություն է նախատեսված
Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկի փոփոխություն է նախատեսված

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 1–ից Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկության փոփոխություն է նախատեսված, հայտնում են քաղաքապետարանից

Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա–Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով:

Փոփոխությունն իրականացվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում: