Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է. պաշտոնական
10.07.2019,
15:46
Տարվում են Հայաստանում էլեկտրաէներգիայի խափանումների վթարավերականգնողական աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Տարվում են Հայաստանում էլեկտրաէներգիայի խափանումների վթարավերականգնողական աշխատանքներ, հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը:
Չորեքշաբթի Հայաստանի էներգահամակարգում տեղի ունեցած մասշտաբային վթարը խափանումներ է առաջացրել մայրաքաղաքի և մարզերի էլեկտրամատակարարման, ջրամատակարարման համակարգերում, դադարեցվել է Երևանի մետրոյի աշխատանքը:
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են:
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, էլեկտաէներգիայի խափանումների վերաբերյալ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։
«Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է»,- նշվում է հաղորդման մեջ:
Նշվում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։
«Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,- հայտնում են գերատեսչությունից: -0-

Загружается новость ...
"Право"