Եղանակը Հայաստանում չի դադարում անակնկալներ մատուցել

25.03.2016, 11:57
Կարճատև անձրևներ և ամպրոպներ են կանխատեսվում Հայաստանի տարբեր մարզերում:
Եղանակը Հայաստանում չի դադարում անակնկալներ մատուցել
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Կարճատև անձրևներ և ամպրոպներ են կանխատեսվում Հայաստանի տարբեր մարզերում մարտի 25-26–ի օրվա երկրորդ կեսին, իսկ մարտի 27-29–ին տեղումներ են կանխատեսվում հանրապետության գրեթե ողջ տարածքում, այդ թվում` Երևանում, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 2-7 մետր վայրկյան արագությամբ։ Միաժամանակ, մարտի 25–ին Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 25-30 մետր վայրկյան։

Մարտի 25–ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևանում ուրբաթ և շաբաթ օրերին ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 16-18 աստիճան տաքություն, կիրակի և երկուշաբթի մի փոքր կցրտի` մինչև 13-15 աստիճան, իսկ երեքշաբթի կնվազի մինչև 11-13 աստիճան տաքություն։
Առաջիկա հինգ օրերին հանրապետությունում սառնամանիք չի սպասվում, բացառությամբ Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, ինչպես նաև Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջանների, որտեղ մարտի 29–ի լույս գիշերը սնդիկի սյունը կարող է իջնել մինչև մեկ աստիճան ցուրտ։

Առաջիկա երկու օրերին ամենից տաք կլինի Սյունիքի հովիտներում։ Այնտեղ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 20-25 աստիճան։ -0-