Օդերևութաբանները պատմել են Առաջին հանրապետության օրվա եղանակի մասին

28.05.2019, 13:55
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Օդերևութաբանները պատմել են Առաջին հանրապետության օրվա եղանակի մասին
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Այսպես, մայիսի 28-ին` Հայաստանի Առաջին հանրապետության օրը, ինչպես նաև մայիսի 29-30-ին և հունիսի 1-ին կեսօրից հետո երկրի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, որոշ հատվածներում հնարավոր է կարկուտ:

Երևանում երեքշաբթի նույնպես կանխատեսվում են կարճատև անձրևներ, իսկ հաջորդ չորս օրերին եղանակը պարզ կլինի:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու պոռթկումները կարող են հասնել 18-20 մետր վայրկյանի:

Օդի ջերմաստիճանը մայիսի 29-ից հունիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: -0-