Հայաստանի ԱԳ նախարարի կենսագրությունը

18.04.2018, 21:56
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չորեքշաբթի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակեց Էդվարդ Նալբանդյանին։
Հայաստանի ԱԳ նախարարի կենսագրությունը
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չորեքշաբթի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակեց Էդվարդ Նալբանդյանին։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է ԱԳ նախարարի կենսագրությունը։
Էդվարդ Նալբանդյանը ծնվել է 1956 թվականի հուլիսի 16–ին Հայաստանում։ 1978 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։

1986 -1988 թվականներին եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ` մասնագիտացումը` միջազգային հարաբերություններ, քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1978 -1983 թթ. աշխատել է Լիբանանում ԽՍՀՄ դեսպանությունում, 1983 - 1986 թթ. – ին` ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությունում։

1986 -1992 թթ. - Եգիպտոսում ԽՍՀՄ, ապա` Ռուսաստանի դեսպանության խորհրդական է եղել։

1992 - 1993 թթ. եղել է Եգիպտոսում Հայաստանի գործերի հավատարմատար
1994-1998 թթ. - Եգիպտոսում ՀՀ դեսպան
1995 - 1999 թթ.- Մարոկկոյում և Օմանում ՀՀ դեսպան (նստավայրը` Կահիրե)
1999 - 2008 թթ. - Ֆրանսիայում ՀՀ դեսպան
2000 - 2008 թթ. - Իսրայելում ՀՀ դեսպան (նստավայրը` Փարիզ),
2004 - 2008 թթ. - Անդորրայում ՀՀ դեսպան (նստավայրը` Փարիզ)։

2006 - 2008 թթ. եղել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ նախագահի անձնական ներկայացուցիչ:

2008 թ.-ից մինչև 2018 թվականի ապրիլը զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Անկուսակցական է։

Ամուսնացած է, ունի դուստր: -0-