Ձմեռը մոտ է. Հայաստանում սպասվում է մինչև 18 աստիճան ցուրտ

24.11.2017, 10:45
Հայաստանում նոյեմբերի 26–ին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով:
Ձմեռը մոտ է. Հայաստանում սպասվում է մինչև 18 աստիճան ցուրտ
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նոյեմբերի 26–ին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Ամենից ցուրտ կլինի նոյեմբերի 26-18–ի գիշերային ժամերին Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում, որտեղ սնդիկի սյունը կիջնի մինչև 14-18 աստիճան ցուրտ։

Ուրբաթ, շաբաթ և կիրակի Երևանում ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի 2-4 աստիճան տաքություն, հաջորդ երկու օրերին կտաքանա 1-2 աստիճանով։ Միաժամանակ, նոյեմբերի 26-18–ը գիշերային ժամերին սպասվում է 6-8 աստիճան ցուրտ։

Միաժամանակ, նոյեմբերի 24–ին Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, իսկ 25–ին` Լոռիում, Տավուշում կանխատեսվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, հովիտներում` անձրևախառն ձյան տեսքով։ Իսկ նոյեմբերի 26-28–ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հյուսիսային` 3-8 մետր վայրկյան արագությամբ։ -0-