Ձերբակալվել է ղարաբաղյան պատերազմի լեգենդար հերոս Աշոտ Մինասյանը, փաստաբանը հայտնել է քաղաքական հետապնդման մասին

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Փաստաբան Արամ Վարդևանյանը, ով ներկայացնում է Արցախյան պատերազմի մասնակից, լեգենդար գնդապետ, Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի շահերը, հայտնել է իր պաշտպանյալի կալանավորման քաղաքական դրդապատճառների մասին։
«Գործը բնականաբար քաղաքական է։ Նորություն չեմ ասի, որ պարոն Մինասյանը ձերբակալվել է ապօրինի՝ առանց որևէ իրավական կամ փաստական հիմքի տրամադրմամբ»,- գրել է Վարդևանյանը Facebook-յան իր էջում։
Փաստաբանն ընդգծել է, որ Աշոտ Մինասյանը Արցախյան երեք պատերազմների մասնակից է, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր։
«Հրամանատար Մինասյանը իրեն ձերբակալած անձանց, այդ թվում գրեթե ինձ հասակակից քննիչներին պաշտպանել է թշնամուց Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Ապրիլյան պատերազմի ժամանակ և երրորդ պատերազմի ժամանակ՝ առաջին իսկ օրը իր երկու տղաների և ջոկատի հետ մեկնելով առաջնագիծ»,- գրել է Վարդևանյանը։-0-