239 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 46910–ի

18.09.2020, 10:49
239 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 46910–ի
 239 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 46910–ի

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում սեպտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք, ընդհանուր` 46910։

Նշենք, որ սեպտեմբերի 17–ին գրանցվել էր 295 նոր դեպք։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 42369: Փաստացի բուժվում է 3330 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 255927: Մահացել է, ցավոք, 926 մարդ (+ 1): -0-