ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք, ընդհանուր՝ 157834․ մահացել է 16 մարդ

27.12.2020, 11:00
Երեկ կատարվել է 2258 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք
ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք, ընդհանուր՝ 157834․ մահացել է 16 մարդ

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157834 դեպք, որոնցից 139113-ն` առողջացած, 2768-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15280 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 583644 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարորության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Право"
«Այսպիսով` երեկ կատարվել է 2258 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք: Ունենք 444 առողջացած և 16 մահվան դեպք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 673 է:-0-