ՀՀ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, ընդհանուր՝ 53083

06.10.2020, 11:19
Երեկ կատարվել է 1926 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 406 նոր դեպք
ՀՀ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, ընդհանուր՝ 53083
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հոկտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 53083 դեպք, որոնցից 44932-ն` առողջացած, 990-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6859 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 309945 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1926 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 406 նոր դեպք: Ունենք 222 առողջացած: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (կին), 75 (կին), 85 (տղամարդ), 69 (տղամարդ), 68 (տղամարդ) և 53 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։