ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում մի քանի կամավորներ կփորձարկեն Ռուսաստանի առողջապահության նախարարի կողմից տրամադրված ռուսական Covid-19-ի դեմ պատվաստանյութը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
«Մենք շատ քիչ քանակությամբ պատվաստանյութ ենք ստացել, դրանք պարզապես նմուշներ են: Մի քանի կամավորներ կպատվաստվեն», - ասաց նա:
Загружается новость ... "Лево"
Ռուսաստանը օգոստոսի 11-ին աշխարհում առաջինը գրանցել է Ռուսաստանի Առողջապահության նախարարության՝ Գամալեյ-ի անվան կենտրոնի կողմից մշակված կորոնավիրուսի պատվաստանյութը:
Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն իր հայ գործընկեր Արսեն Թորոսյանին է հանձնել ռուսական «Спутник V» կորոնավիրուսի պատվաստանյութի նմուշները:
Նոյեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 126709 դեպք, որոնցից 95099-ն` առողջացած, 1976-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:-0-